Ապշած եմ նոր Սահմանադրության վերաբերյալ որոշ մեկնաբանություններից. որտե՞ղ եք անցել Գյուլնազ տատի բարձրագույն կուրսերը. Հարությունյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ապշած եմ նոր Սահմանադրության վերաբերյալ որոշ մեկնաբանություններից: Հարգելիներս, էս ի՜նչ երևակայություն դուք ունեք, որտե՞ղ եք անցել Գյուլնազ տատի բարձրագույն կուրսերը: 


Հատկապես զվարճալի է կարդալ այն հոդվածների վերաբերյալ ահասարսուռ վերլուծությունները, որոնք բառացի և տառացի տեղափոխվել են նախորդ սահմանադրությունից:



Իրականում տեքստը շատ պարզ է, առանց ենթատեքստերի, ու տողատակեր փնտրել պետք չէ»: