Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագետներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։


Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։


Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։