Օրերս Գեղարքունիքում ջրային պարեկների և Սևան ազգային պարկի աշխատակիցների վրա բենզինի շշերով ու փայտերով դիմակավորված հարձակում գործած, 10 աշխատակցի մարմնական վնասվածք հասցրած և արդյունքում ձերբակալված 26 ձկնորսներից 25-ը ազատ է արձակվել արգելանքից։
Այս մասին civic.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ըստ այդմ` մեկ անձի ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։ Դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։