Դատարանը վերացրեց 3 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը` ոչ արդարացման հիմքով. նրան կվերադարձվի վճարված 2 մլրդ դրամ գրավը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի միջնորդության որոշումը։ Նա դատարանին միջնորդել էր դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։  

Հիշեցնենք, որ վաղեմության ժամկետը լրացել էր մայիս ամսին, սակայն այդ ժամանակ Քոչարյանը չէր համաձայնել վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պնդել էր, որ գործը շարունակվի, չէր ընդունել մեղքը և ակնկալում էր արդարացնող դատավճիռ։ 7 ամիս անց նա փոշմանել է։   

Թե ինչու էր փոխվել նրա դիրքորոշումը՝ Ռոբերտ Քոչարյանը չէր պատասխանել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Որոշեց Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 2 մլրդ դրամ գրավի գումարը վերադարձնել Գայանե Քոչարյանին։ 
 
Վովա Հակոբյան