Վայոց ձորի մարզպետը երկու նոր տեղակալներ ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 4-ի որոշումներով Վայոց ձորի մարզպետի տեղակալներ են նշանակվել Արմեն Խաչատրյանն ու Բագրատ Սողոմոնյանը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ կառավարության պաշտոնական կայքից։ 

Նշենք, որ Վայոց ձորի մարզպետը Կոլյա Միքայելյանն է, որն այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ կառավարության  2023 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ։