Ամանորյա օրերին ՔԿՀ-ներում առգրավվել են 142 հեռախոս, 10 կտրող-ծակող առարկա, 153լիտր խմիչք, թմրանյութեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության  գնդապետ Ամբակում Գրիգորյանի հրամանով ամանորյա տոների հետ կապված բոլոր քրեակատարողական հիմնարկներում դեկտեմբերի 25-ից իրականացվել է ուժեղացված ծառայություն։  

Ծառայության պետի հրամանի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների անձնակազմերը կենտրոնական մարմնի  համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկել  են  բազմաբնույթ  միջոցառումներ,  որոնց  արդյունքում  նախատոնական օրերին ներթափանցման փորձերի ժամանակ և բնակելի գոտիներից հայտնաբերվել և առգրավվել են 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 131 պարագա, 9 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 153 լիտր  ոգելից  խմիչք,  ինչպես նաև՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9,4 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգվածներ և 84 ու կես դեղահատ։  

Ուժեղացված ծառայության արդյունքում տոնական, ոչ աշխատանքային օրերին քրեակատարողական հիմնարկներում չի  արձանագրվել որևէ միջադեպ։