«Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ տեղի ունեցած հարձակման առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
ՀՀ Ոստիկանությունից Civic.am-ին փոխանցեցին, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ ստացվել է բողոք, եւ այս պահին  Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ մուտք գործելիս «Հանուն Հայրենիքի Փրկության» շարժման ցուցարարների կողմից հարձակման էր ենթարկվել «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Նշենք, որ շարժման ներկայացուցիչները երեկ երեկոյից Վազգեն Մանուկյանի կոչով վրաններով փակել են Բաղրամյան պողոտան։

Ըստ պատգամավորի՝ տարածքի տեսախցիկները ֆիքսել են թե՛ հայհոյողներին, թե՛ հարվածողին։ 

Նշենք նաեւ, որ Հակոբ Ասլանյանը Արցախյան երեք պատերազմների մասնակից է, իսկ վերջին 44-օրյա պատերազմում աչքի ծանր վիրավորում է ստացել և մինչ այժմ բուժում է անցնում։