Էրեբունի վարչական շրջանում ունենալու ենք նոր քրեակատարողական հիմնարկ. Գրիգոր Մինասյան
Էրեբունի վարչական շրջանում ունենալու ենք նոր քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
 
«Մենք ունենալու ենք նոր բանտ, նոր բանտի մոդելը կա, ամեն ինչը նախագծված է, մոդելավորումը կա, և նոր բանտի հարցը լուծում է: Նաև բանտերի բեռնաթափմանն ուղղված մի քանի միջոցառում ենք արել, և դրա ամենակարևոր ձեռքբերումը՝ տարվա նոու-հաուն, պրոբացիայի ծառայության կերպարանափոխումն է հատուկ ծառայության, և առաջին անգամ ՀՀ-ում տնային կալանքի և վարչական հսկողության ինստիտուտի ներդրումն է»,- ասաց նա: