Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Վճռաբեկ բողոք է ներկայացվել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման համար։