Պարեկները հունվարի 4-ից 8-ը Երևանում հայտնաբերել են 2281, մարզերում՝ 7032 խախտում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ՀՀ մայրաքաղաքում հունվարի 4-ից 8-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2281 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 56 մեքենա։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 115, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 141 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 148, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 115, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 38, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 129 և 739 այլ իրավախախտումներ։ 72 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 112-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 74-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 481-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 46 անձ։
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7032 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 106 տրանսպորտային միջոց։
Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 125, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 401 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 1169, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 88, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 142, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 52, արագության գերազանցման՝ 571 և 1927 այլ իրավախախտումներ։ 206 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1130-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 603-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 40-ը՝ բեռնատարներ, 325-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 24 անձ։