ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս երեք ամիս կմնա կալանքի տակ։ Դատական նիստի ընթացքում, որտեղ քննարկվում էր նրա խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը, նման որոշում կայացրեց դատավոր Վահե Դոլմազյանը։
Հիշեցնենք, որ Աշոտյանի փաստաբանն առաջարկել էր որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը` համակցված 40 մլն դրամ գրավի և երաշխավորությունների հետ։
Մեղադրող դատախազը նշեց, որ պաշտպանական կողմից չեն ներկայացվել ծանրակռիշ փաստեր առ այն, որ չկա հիմնավոր կասկած, որ Աշոտյանը չի միջամտի գործի քննությանը։ Դատախազը հայտարարեց, որ կալանքի կիրառման իրավաչափությունն առկա է։
Նշենք, որ Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղն.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը,ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը,Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: