Չի կարող լինել որևէ միջանցքի հարց, բացառվում է նման բան: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ադրբեջանցիները մեզ բանավոր խոսքում վստահեցնում են, որ ընդունում են ՀՀ-ի 4 սկզբունքները, այսինքն սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք բանակցությունների ընթացքում կարձանագրենք այս 4 սկզբունքները, ինչի արձանագրումը նշանակում է բացառում որևէ միջանցքային տրամաբանության»-նշել է ԱԽ քարտուղարը: