Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահե Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ:
Վահե Արշալույսի Միրզոյանի կենսագրությունը
Ծնվել է 1974 թվականի հուլիսի 17-ին, Շիրակի մարզ, գ.Աշոցք:
1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1997-1998թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն 2000-2001թթ. – Շիրակի մարզի դատախազության ստաժոր-քննիչ 2001-2005թթ. – Շիրակի մարզի դատախազության քննիչ 2005-2007թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ քննիչ-քրեագետ 2007-2013թթ. – Շիրակի մարզի դատախազի օգնական 2013-2016թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ 2016-2021թթ. – Շիրակի մարզի դատախազի տեղակալ 2021-2024թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ
Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ