ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահե Գևորգյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Գևորգյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: