ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում արված գրառմամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արդեն նախկին ԱԳ նախարար Կատրին Կոլոննային։
«Թանկագին տիկին Կոլոննա, Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ բարեկամության և գերազանց համագործակցության համար, որը մենք հաստատել ենք Հայաստանի համար առանձնակի դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական ջանքերի համար»։