ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում: