Հունվարի 1-ին՝ ժամը 10.50-ին, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի մի բնակիչ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հաղորդում, որ գիշերը Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի իր տաղավարից գողացել են 19 լիտր գինի, 13 լիտր տնական օղի, 20 տուփ ծխախոտ և 1 արկղ լիմոնի հյութ՝ պատճառելով մոտ 80 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: