Համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն` ինստիտուցիոնալ ճանապարհով. ՀՀ վարչապետը՝ ԲԴԽ-ի տեսանյութի մասին
Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին. գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքի իր էջում հրապարակելով ԲԴԽ-ի՝  «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» խորագրով պատրաստած տեսանյութը։

«Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաև օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»,- գրել է վարչապետը։