Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք
 Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Արամ Հովհաննիսյանը նախ նշեց, որ ոլորտը ոստիկանության համար համարվում է խնդրահարույց՝ հաշվի առնելով այդ հանցագործության տարածվածությունն ու աճը։
 
«Իրավասու մարմինների հետ ձեռնարկվել են բոլոր միջոցները հարցի համակարգային լուծման ուղղությամբ։ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով իրականցվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 1126-ը իրացման դեպքեր են, իսկ 335-ը՝ ձեռքբերման։Հայտնաբերվել և ուսումնասիրման փուլում են գտնվում թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք»-եզրափակեց Հովհաննիսյանը։։