44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհետացել է․ ՆԳ նախարար
44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ է անհետացել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նախարարի խոսքով` զենք–զինամթերքի հետ կապված հարցը իրենց համար մտահոգիչ է. «Եվ 2023 թվականն էլ մենք հայտարարել էինք զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի ու ունեցանք բավականին լավ արդյունքներ»,– նշեց Ղազարյանը։