Հունվարի 6-ին, ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։
Ինչպես հայտնում է
shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել իրավապահները:
Արդեն տեղում ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, ով հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 10 ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 10 ամյա երեխայից բացի այլ 10 ամյա երեխայի է ծեծի ենթարկել:
Հաջորդ օրը Արմինե Ս․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 20։30-ի սահմաններում հյուրանոցի հետնամասում ոմն Հովոն հրացանով մի քանի անգամ կրակել է իր 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք և հայտնել է, որ նույն անձը մոտ 1 ամիս առաջ իր որդուն ծեծի էր ենթարկել։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ոմն Հովոն հանդիսանում է Երևանի բնակիչ 17-ամյա Հովհաննես Մ․-ն։
Ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, նրանք Նորք Մարաշում հայտնաբերել են Հովհաննես Մ․-ին և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ կազմված փաստաթղթերով նրան ներկայացրել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ոստիկանները պարզել են նաև, որ Հովհաննես Մ․-ն «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության սան է և այդ օրը Արմենակյան փողոցի 127 հասցեի հետնամասում նշված կազմակերպության վարժանքի ժամանակ օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է Վ․ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանները ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ զենքի տեսակը պարզելու և այն հայտնաբերելու ուղղությամբ։