Չինաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
 Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի  նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն, ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ:

Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան:

Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում: Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում:

Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում: