Էդուարդ Շարմազանովին դատի են տվել
ԱԺ նախկին փոխնախագահ,  ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի դեմ երկու քաղհայց է ներկայացվել դատարան, երկուսի հայցվորն էլ ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտյալ,  «Սասնա ծռեր» խմբի  անդամ  Գագիկ Եղիազարյանն է։ 

Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ առաջին հայցը, որի վարույթ ընդունելը դատարանը մերժել է, ներկայացվել է նախորդ տարեվերջին, երկրորդ հայցն էլ նույն պահանջով՝ զրպարտություն հանդիսացող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և դրանց համար պատասխանողից հօգուտ հայցվորի 1.000.000 դրամ գումարի չափով փոխհատուցում բռնագանձելու  մասին, ներկայացվել է ս.թ. հունվարի 15-ին։ Դատարանը հայցը վարույթ է ընդունել հունվարի 22-ին։

Հայցապահանջը  դատարան է ուղարկվել  փոստով։