«Փյունիկի» դարպասապահը միացել է Հայաստանի հավաքականին
«Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը համալրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:


«Սպասո՞ւմ էիք այս նորությանը: Ստանիսլավ Բուչնևը համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը: «Փյունիկի» դարպասապահի փաստաթղթային հարցերն ամբողջությամբ լուծված են»,- ասված է հայտարարությունում:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի սեպտեմբերյան խաղերին: