Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել Է Կիև ու ԵՄ-ի կողմից 50 մեքենա հանձնել Ուկրաինայի ոստիկանությանը
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև․ այս մասին նա հայտնել է X-ի իր պաշտոնական էջում:

«Կիևում եմ՝ նշելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 2-րդ տարելիցը, և տոնելու ուկրաինացի ժողովրդի արտասովոր դիմադրությունը։ Ավելի քան երբևէ մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին. Ֆինանսական, տնտեսական, ռազմական առումով, բարոյապես: Քանի դեռ երկիրը վերջնականապես չի ազատվել», - գրել է նա, ապա քիչ անց հավելել․

«Ուրախ եմ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 50 նոր ավտոմեքենաներ հանձնել Ուկրաինայի ոստիկանությանը: Դրանք կօգնեն նրանց առօրյա աշխատանքում, ապահովելու անվտանգություն և կայունություն Ուկրաինայի քաջարի զինված ուժերի կողմից ազատագրված տարածքներում և աջակցել բնակչությանը։ Սա ԵՄ համերաշխությունն է գործողության մեջ»: