Eleveight AI-ի Գագարինում գտնվող ԱԲ գործարան է այցելել NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ կնոջ՝ Ռեյչել Լեբարեդյանի ուղեկցությամբ։ Այցը տեղի է ունեցել Eleveight AI-ի ենթակառուցվածքների ընդլայնման հաջորդ խոշոր փուլին ընդառաջ՝ Հայաստանում բարձր հզորության ԱԲ հաշվողական համակարգերի զարգացման ընդհանուր ֆոնին:
Eleveight AI ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջայցի ընթացքում Լեբարեդյանը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել է գործարանի ինժեներական լուծումներին, գործող հաշվողական համակարգերին, ինչպես նաև ենթակառուցվածքի ճարտարապետությանը, ընթացիկ աշխատանքին ու ընդլայնման ծրագրերին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների ոլորտի կայուն աճին, քանի որ երկիրն ընդլայնվում է՝ դառնալով մատակարար աշխարհի համար։
Ընդգծվում է, որ հիմնվելով այս տարվա սկզբին գործարկումից ի վեր գրանցված բարձր պահանջարկի վրա՝ Eleveight AI-ն ընդլայնում է իր հզորությունները՝ նախատեսելով մինչև 2027 թվականը հասնել 50 ՄՎտ-ի և էլ ավելի մեծացնել Հայաստանի ԱԲ հաշվողական հզորությունները: