Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նշանակված այսօրվա դատական նիստը չկայացավ։ Պատճառը ամբաստանյալի և նրա պաշտպանների չներկայանալն էր՝ չնայած, ըստ դատարանի, կողմերը պատշաճ ծանուցված են եղել։ Այս գործով Վլադիմիր Գասպարյանը մեղադրվում է խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու համար։
Գործը քննում է դատավոր Սուրեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրյալ է մեկ այլ գործով ևս, որը գտնվում է դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։