ՀայաստանիՀանրապետությանքննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հովհաննես Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ:
ՀովհաննեսՎրեժիՊողոսյանի կենսագրությունը Ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևան քաղաքում: 2004-2006թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
Աշխատանքային գործունեություն 2009-2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ 2013-2014թթ.- ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ 2014-2017թթ.-ՀՀ քննչականկոմիտեի Երևան քաղաքիքննչականվարչության ՀԿԳ քննիչ 2017-2020թթ.-ՀՀ քննչականկոմիտեի Երևան քաղաքիքննչականվարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչականբաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ 2020-2023թթ.- ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի պետ 2023-2024թթ.- զբաղվել է փաստաբանական գործունեությամբ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է ունի երկու երեխա: