Այսօր Բալիում նոր տարի է, կղզում նշվում է 1946 թվականը։ Տոնը ավելի հայտնի է, որպես Նյեպի։ Ի տարբերություն կղզու ցանկացած այլ տոնակատարության, Նյեպին և՛ տեղացիներին, և՛ այցելուներին հնարավորություն է տալիս ականատես լինել Բալիի հարուստ ծիսական ժառանգությանը, որին հաջորդում է լռության օրը։
Առաջին օրը տեղի է ունենում տոնակատարություն, որի ընթացքում գյուղերը մրցում են՝ ստեղծելու ամենալավ թղթե հրեշները, որոնց այնուհետև պետք է այրեն, այսպիսով «մաքրելով» բացասական տարրերը:

Երկրորդ օրը՝ մարտի 11-ի արևածագից մինչև հաջորդ օրը արևածագը կղզին վերածվում է խաղաղության և մտորումների հանգրվանի: Բալինցիները նշում են այս օրը՝ մնալով տանը, ձեռնպահ մնալով աշխատանքից, ճաշ պատրաստելուց։ Չեն աշխատում խանութները, սրճարանները, նույնիսկ օդանավակայանը։ Այդ օրը կղզին հոսանքազրկվում է և նույնիսկ ինտերնետ չի լինում։ Լռությունն ու խավարը, որոնք պարուրում են Բալին, կտրուկ հակադրվում են նախորդ օրերի տոնական էներգիային՝ տրամադրելով ինքնամտածողության և հոգևոր թարմացման։