Պատգամավորների տան, գրասենյակի ու ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները հայտնաբերվել և կալանավորվել են
MediaNews-ի տեղեկություններով իշխանական պատգամավորների՝ Գագիկ Մելքոնյանի տան տարածքում, Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները բոլորը հայտնաբերվել և կալանավորվել են։
Ավելի  վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին նմանատիպ ահազանգ էր հնչել,  որ Գյուլբենկյան 33 շենքի՝ Գուրգեն Արսենյանի ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի մոտ պայթուցիկ է տեղադրված։

Նշված  բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ, պայթուցիկ տեղադրողները հայտնաբերվել և կալանավորվել են։