Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում
Համացանցում լուրեր են շրջանառվում, թե Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը։ Լուրի հավաստիությունը, 1lurer.am-ի հարցմանը ի պատասխան, հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։

Այլ տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել»,- հայտնեց Մարինա Օհանջանյանը: