Քրիստոֆ Զաֆերլինգին է ներկայացվել Հռոմի ստատուտով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն պրոֆեսոր դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Արա Մկրտչյանը Քրիստոֆ Զաֆերլինգին է ներկայացրել ՄՔԴ-ով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանն ուղղված քայլերը և հետագա ծրագրերի տեսլականը՝ կարևորելով միջազգային կապերի զարգացման համատեքստում Նյուրնբերգյան ակադեմիայի հետ գործընկերային կապերի հաստատումը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Միջազգային քրեական դատարանի անդամակցության ճանապարհին Հայաստանի Հանրապետությանը խորհրդատվական, լավագույն փորձի փոխանակման և այլ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու շուրջ։