Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ։
Նշենք, որ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ձերբակալել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։