Քիչ առաջ ձերբակալվել է նաև «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներից Վազգեն Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել է նաև Նարեկ Սամսոնյանը, նա և Սաղաթելյանը համատեղ համացանցային հաղորդաշար են վարում։
Սամսոնյանին ձերբակալել են ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։