ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ մեքենայի հետապնդման ընթացքում կրակոցներ են հնչել։
Ձերբակալվել է 2 մարդ, մյուսները փախուստի են դիմել: Մեքենայի սրահում հայտնաբերել են ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփ և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր:
Ըստ տարածված տեղեկությունների` մեքենայում գտնված մյուս անձանց փնտրտուքը շարունակվում է. ըստ ամենայնի, նրանք փախել են դեպի մոտակա անտառներ։