Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ:

«Արմենպրես»-ն ԱԺ նախագահի կարգադրությունից տեղեկանում է, որ պատգամավորը Ֆրանսիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին: 

Վարդանյանը Ֆրանսիա կգործուղվի ապրիլի 3-7-ը: