Կայացավ Սերժ Սարգսյանի՝ դիզվառելիքի գործով դատական նիստը։ Այսօր ևս շարունակվեցին պաշտպանական կողմի ճառերը:
Ըստ Սարգսյանի պաշտպանի՝ դատախազությունը անտեսել է «Մաքս օիլ» ՍՊԸ-ի ֆինանսական, տնտեսական, լոգիստիկ և այլ հնարավորությունները, նմանատիպ խոշոր ծրագիր այն ժամանակ իրականացրած չլինելը:
Դատական այսօրվա նիստն ավարտվեց։ Դատավոր Վահե Միսակյանը հայտարարեց, որ հաջորդ նիստի ընթացքում վերջին խոսքով հանդես կգան ամբաստանյալները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանին, ճանաչել մեղավոր, սակայն ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: