Կալանավորվել է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով անցնող 11-րդ մեղադրյալը
Մոսկվայի դատարանը կալանավորել Crocus City Hall-ի ահաբեկչության համար մեղադրվող 11-րդ անձին՝ Մուհամմադ Շարիպզոդան։

Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը։

Վերջինս ծնունդով Տաջիկստանից է։

Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 1 ամիս 18 օր ժամկետով։ Շարիպզոդան կալանքի տակ կմնա մինչև մայիսի 22-ը։