Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ ապրիլի 15-ին խուլիգանական վարքագիծ դրսևորած և ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխման ժամանակ ծեծի է ենթարկվել։ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց՝ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։