Հայաստանը այսօր ԱԱ-ի որակավորման փուլի J խմբում հյուրընկալում է Լիխտենշտեյնի հավաքականին։ Մեր հավաքականը վաստակած 10 միավորով խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Գերմանիայի ընտրանուն։ Երկրպագուները խաղից առաջ միասնական քայլերթով և վանկարկումներով ուղևորվեցին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 19:50-ին։