Միհրան Մախսուդյանի որդին կալանավորվեց
Քիչ առաջ կալանավորվել է Միհրան Մախսուդյանի որդին, որը ևս Կիրանցի ցուցարարների շարքում էր:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ գիշեր ԶՈՒ-ից վռնդված Մախսուդյանի մանիպուլյացիայի արդյունքում ակցիայի վայր ժամանած զինվորականների հարազատները սկսել են հաշիվ պահանջել Մախսուդյանից։ 

Տավուշի մեր աղբյուրների պնդմամբ երեկ ակցիայի վայր գնացած պայմանագրայինների հարազատները բացատրություններ են պահանջում Մախսուդյանից և մեղադրում նրան՝ իրենց հարազատներին կեղտոտ խաղի մեջ ներքաշելու համար։