Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է. փաստաբան
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Factor.am-ի փոխանցմամբ՝  վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի  խոսքով՝ երկու օր է՝ իրենք ինքնակամ ներկայանում են իրավապահ մարմիներին, սակայն, իրենց հրաժարվել են ընդունել և միայն այսօր տեղեկացել են, որ առկա է ձերբակալման որոշում. «Բնականաբար, սա արվում է բացառապես կալանավորման համար հիմք ստեղծելու տեսանկյունից», – ասել է  Կոչուբաևը։