Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Ալմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։

Այս մասին հայտնել է ՏԱՍՍ–ը։

Հանդիպումն ավելի քան 4 ժամ է տևել։ Բանակցությունների արդյունքները դեռևս հայտնի չեն։