Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 41 մասնակցի
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բերման են ենթարկել բողոքի ակցիաների 41  մասնակցի:

Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Վերոնշյալ անձինք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Տեղեկացնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաք Երևանում: