Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի համակիրների՝ Երևանում իրականացրած անհնազանդության ակցիաներին:
«Մայրաքաղաքի որոշ փողոցներ՝ Տերյան, Ալեք Մանուկյան, Հանրապետության, նաև Թբիլիսյան խճուղին, ցուցարարները փակել են՝ շարելով աղբամաններ։
Ոստիկանները, որոշ դեպքերում վարորդները հեռացրել են դրանք և արագ վերականգնել երթևեկությունը։
Կոմիտասի պողոտայում էլ փորձ է արվել երթևեկությունը կանգնեցնել՝ խոտի տուկերը ճանապարհին լցնելով»,- ասված է հաղորդագրության մեջ: