Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. ՀԺ
Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող անձանցից 38-ը տարվել է ոստիկանություն։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք՝  Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

Քաղաքի տարբեր փողոցներ ու ճանապարհներ փակվում են փաքրաթիվ խմբերի կողմից, սակայն ակցիայի մասնակիցների սակավության պատճառով փողոցներն արագությամբ բացվում են ոստիկանության միջամտությամբ: