Ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանի, նրա տեղակալ Լևոն Երանոսյանի և ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական հերթական նիստի ընթացքում ճառով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները։ Նրանցից Վարդան Թունյանի, Գուրգեն Գրիգորյանի պաշտպանները պահանջեցին իրենց պաշտպանյալներին անմեղ ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Վովա Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նիստին չէր ներկայացել։ Նա, ինչպես նաև Լյովա Երանոսյանի պաշտպանը ճառով հանդես կգան հաջորդ դատական նիստի ընթացքում։ Այդ նիստում դատարանը կլսի նաև ամբաստանյալների վերջին խոսքը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում ճառով էր հանդես եկել մեղադրող դատախազը։ Նա պահանջել էր դատարանից նախկին ոստիկանապետին մեղավոր ճանաչել ու դատապարտել 11 տարվա ազատազրկման։