Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը: Այս մասին հայտնում են ադբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարան միջնորդություն է ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։ Երեկ ևս 5 ամսով երկարաձգվել էր ԼՂ մյուս նախկին ղեկավարների կալանքը ժամկետը։