Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Մայիսի 16-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳՆ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: