Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Մայիսի 17-ին Ազգային Ժողով է այցելել Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությունը։
Այս մասին հայտնել են ԱԺ-ից։
«Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ հարաբերությունների զարգացումը: Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է նաև հայ համայնքի դերակատարությունը: Մոլդովայում ապրել և գործունեություն են ծավալել հայազգի հայտնի գործիչներ ու մտավորականներ, որոնք իրենց հետագիծն ունեն երկրի պատմության մեջ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հոգատար վերաբերմունքի համար»,- ողջունելով Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը` ասել է ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամ Գուրգեն Արսենյանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ Նարեկ Բաբայանը, Անուշ Քլոյանը, Մարինա Ղազարյանը:
Ընդգծելով, որ մի շարք ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ`Գուրգեն Արսենյանը նշել է, որ առաջիկա համատեղ անելիքները պետք է միտված լինեն համագործակցության ակտիվացմանը: Նա հույս է հայտնել, որ երկկողմ փոխայցերը հարաբերությունների զարգացման համար նոր խթան կհանդիսանան:
Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է տնտեսական, մշակութային, կրթության, առողջապահության ոլորտներում գործակցության հաստատումն ու խորացումը:
Բարեկամական խմբի անդամները կարևւորել են համագործակցությունը խորհրդարանական բարեկամական խմբերի հարթակում: